Հունիսի 7-ը ՀՀ-ի նկատմամբ «քաղաքական հարձակման» ամենակարևոր օրն է լինելու. Ալեն Սիմոնյան
- 3 minutes ago
- 1 min read

Կաթողիկոսը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Դիմելով լրագրողներին՝ նա շարունակեց․«Դուք էլի նույնականացնում եք անձերին կառույցի հետ։ Ալեն Սիմոնյանն ԱԺ չէ, Կտրիճ Ներսիսյանը 1700-ամյա Հայ Առաքելական եկեղեցի չէ, թագավորություն չէ։ Ո՞նց կարելի ա անձն ու կառույցը նույնացնել։
Այսինքն, եթե դուք վարչապետին ինչ-որ ձևով քննադատում եք, դուք ՀՀ-ն եք քննադատո՞ւմ՝ ո՛չ։ Բա ո՞նց եղավ, որ էս պարագայում ստացվում ա, որ եկեղեցին ենք քննադատում»։
Սիմոնյանի գնահատմամբ՝ ՀՀ-ի անվտանգությանը սպառնալիքներ կան և հունիսի 7-ը ՀՀ-ի նկատմամբ «քաղաքական հարձակման» ամենակարևոր օրն է լինելու. «ՀՀ քաղաքացին պետք է անկախությունը պաշտպանի, խոսքը գնում է պատերազմի և խաղաղության ընտրության մասին»։




















