top of page

Գեղարքունիքում Mercedes-ները բախվել և կողաշրջվել են

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 30, 2024
  • 1 min read
ree

Հունիսի 30-ին, ժամը 14:54-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ գյուղի Ազատամարտիկների փողոցում Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Թ., ծնված 2005 թ.) բախվել է կայանած Mercedes-Benz Sprinter մակնիշի ավտոմեքենային. փոխադրամիջոցները կողաշրջվել են:



Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Դ. Թ.-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։



Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

1/2948
bottom of page