Ծեծկռտուք տրոլեյբուսների պարկում՝«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի անվտանգ երթևեկության ծառայության պետի մասնակցությամբ
- Lilit

- Jan 21
- 1 min read

Երեկ մի խումբ անձանց միջև վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի Թևոսյան փողոցում գտնվող «Տրոլեյբուսների պարկի» տարածքում։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «պոլիտրավմա հարցական, Գ.ՈՒ.Վ» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։Պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 55-ամյա Լ․ Մ․-ն է, իսկ այդ օրը ժամը 10։30-ի սահմաններում Թևոսյան փողոցում գտնվող «Տրոլեյբուսների պարկում» վիճաբանությունը տեղի է ունեցել նշված անձի և Երևանի բնակիչներ 48-ամյա Վ․ Պ․-ի և 58-ամյա Ա․ Հ․-ի միջև, որի ժամանակ էլ վերջիններս ծեծի են ենթարկել Լ․Մ․-ին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալներից Վ․ Պ․-ն «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի անվտանգ երթևեկության ծառայության պետն է, իսկ Ա․ Հ․-ն «Քինգ Մարշալ» ընկերությունում անվտանգության աշխատակից է։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գրանցված «Էլեկտրոտրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրենը փորձել է այնպես անել, որ իրավապահները չիմանան դեպքի մասին։




















