Մատվիենկոն ԵԽԽՎ-ն «դատարկախոսների ռուսատյաց կառույց» է անվանել
- Lilit

- Apr 28, 2024
- 1 min read

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը դարձել է «կողմնակալ և ռուսատյաց կառույց, այն դատարկախոսների խումբ է, այդ կազմակերպությունից դուրս գալու Ռուսաստանի որոշումը ճիշտ է եղել», - ասել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, տեղեկացնում է РИА Новости-ն։
«Շատ լավ է, որ մենք լքեցինք այդ կառույցը 2022 թվականին՝ հասկանալով, որ դա (ռուսատյացությունը - խմբ.) չի բուժվում։ Պարզապես, չի բուժվում։ Սա բոլորովին անպետք, ամբողջովին ենթակա դատարկախոսների խումբ է։ Եվ նրանց խոսքերը, առաջարկությունները, դատարկ բանաձևերը ոչ մի դեր չեն խաղում։ Ոչ ոք նրանց հանդեպ հարգանք չի տածում և հատկապես Ռուսաստանում»,- ասել է Մատվիենկոն։
Նրա կարծիքով, ԵԽԽՎ-ն դարձել է կողմնակալ և ռուսատյաց կառույց։ Միևնույն ժամանակ, Վալենտինա Մատվիենկոն մեկնաբանել է «Ռուսաստանն ապագաղութականացնելու» կոչով բանաձևը։
«Ուզում եմ նրանց հարցնել, թե ի՞նչ դասագրքերով են սովորել, և արդյո՞ք նրանք, ընդհանրապես, պատմություն գիտեն։ Հենց եվրոպական երկրներն էին ոչ միայն աֆրիկյան մայրցամաքի, այլ նաև շատ այլ երկրների գաղութարարները, և դարերի ընթացքում այդ երկրների պաշարներն էին դուրս հանում, մարդկանց ոչնչացնում, իրենց իսկական գաղութարարաների նման պահում: Հենց մեր երկիրն էր՝ Խորհրդային Միությունը, որ այն ժամանակ աջակցեց իրենց ինքնիշխանությանը ձգտող երկրների ազատագրական շարժմանը և օգնեց թոթափել գաղութատիրության այդ կապանքները», - բացատրել է Մատվիենկոն:




















