top of page

ՆԱՍԱ-ի հայտնագործությունը Քրիստոսի խաչելությունը կապում է լուսնի խավարման հետ

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 20
  • 2 min read

ՆԱՍԱ-ի հայտնագործությունը կարող է տիեզերական հավաստիություն հաղորդել Աստվածաշնչի ամենադրամատիկ պահերից մեկին՝ Հիսուս Քրիստոսի խաչելությանը։ Տիեզերական գործակալության աստղագնացային մոդելները ենթադրում են, որ լուսնի խավարումը լուսինը գունավորել է կարմիր գույնով Երուսաղեմում, ուրբաթ, մ.թ. 33թ. ապրիլի 3-ին՝ ամսաթիվ, որը շատ գիտնականներ կապում են Հիսուսի մահվան հետ։ 

«Կեսօրից մինչեւ ցերեկվա ժամը երեքը խավարը պատել է ողջ երկիրը»,- նշվում է Մատթեոսի Ավետարանի թարգմանություններից մեկում՝ (27։45)։ 

Խավարման տեսությունը, որը սկզբում առաջադրել են Օքսֆորդի համալսարանի հետազոտողներ Քոլին Համֆրիսն ու Ու. Գրեմ Ուոդինգթոնը, այժմ տարածում է գտել TikTok-ում հենց Ավագ ուրբաթ։ 

«Քրիստոնեական տեքստերում հիշատակվում է, որ լուսինը դարձել է արնակարմիր Հիսուսի խաչ հանվելուց հետո՝ պոտենցիալ առումով հղում կատարելով լուսնի խավարմանը, որի ժամանակ լուսինը կարմրավուն երանգ է ստանում»,- նշել են ՆԱՍԱ-ում՝ ավելացնելով, որ երկնքին հետեւելու իրենց տեխնոլոգիան գրանցել է հնագույն խավարումը, որը Երուսաղեմում երեւացել է արեւի ծագելուց հետո շատ չանցած։ 

«Արեւը կվերածվի խավարի, իսկ լուսինը՝ արյան՝ նախքան վրա կհասնի Տիրոջ մեծ եւ օրհնյալ օրը»։ Այս հատվածը, որն արտաբերել է Պետրոս առաքյալը խաչելությունից 50 օր հետո, մեջբերում է եւս մեկ կանխագուշակում կրակի եւ ծծմբի մասին Հին Կտակարանից. «Արեւը կվերածվի խավարի, իսկ լուսինը՝ արյան՝ նախքան վրա կհասնի Տիրոջ մեծ եւ օրհնյալ օրը»։ 

Մինչ գիտնականներից ոմանք հավաստիացնում են, որ այս խոսքերը կանխատեսել են երկրորդ գալուստը, մյուսները, օրինակ՝ Համֆրիսը եւ Ուոդինգթոնը, կարծում են, որ դրանք նկարագրել են այն ահավոր իրադարձությունները, որոնք ծավալվել են Հիսուսի մահվան օրը։ Նրանց հետազոտությունը մատնանշում է եւս մեկ հոգեսարսուռ հատված հնագույն քրիոստոնեական տեքստերից, որոնք չեն մտել Աստվածաշունչ։ 

«Նրա խաչելության ժամանակ արեւը խավարեց, եւ հայտնվեցին աստղեր, եւ ողջ երկրում մարդիկ ճրագներ վառեցին երեկոյան ժամը վեցից, լուսինը հայտնվեց արյան նման»,- ասվում է Պիղատոսի հաշվետվության հատվածում՝ Նոր Կտակարանի ապոկրիֆում։  

Համֆրիսը եւ Ուոդինգթոնն ասում են, որ սա հաստատում է գաղափարն այն մասին, որ լուսնի խավարումը հենց այն էր, որը տեսել եւ նկարագրել են հին գրերում։ Եվ Աստվածաշունչն ու գիտությունը միշտ չէ, որ համակարծիք են, այդ հազվադեպ համընկնումը ստիպում է մտածել ինչպես հավատացյալներին, այնպես էլ թերահավատներին։ 

1/2948
bottom of page