top of page

Ադրբեջանում դեռ երկար կհիշեն իրենց տապալված մոսկովյան գաստրոլները․ Տիգրան Աբրահամյան

  • Writer: Lilit
    Lilit
  • May 1
  • 1 min read

ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ֆորումին տեղի ունեցած հայտնի միջադեպից ու ադրբեջանական չստացված սադրանքից հետո, Ադրբեջանը նախ Շարմազանովին մեղադրեց ռևանշիստական ուժ ներկայացնելու համար, իսկ հիմա անցել են ՌԴ-ի դեմ տեղեկատվական հարձակումներին:

Մեջբերելով 2022 թվականին, ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև կնքված դաշնակցային պայմանագիրը, Ադրբեջանը մեղադրում է Մոսկվային դրա դրույթները չկատարելու մեջ:

Ադրբեջանցիներին հատկապես հունից հանել է Շարմազանովի` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումից խոսելու հանգամանքը, որը Բաքվում համարում են ՌԴ-Ադրբեջան պայմանագրի խախտում` հիմքում ունենալով այն հանգամանքը, որ ելույթը կայացել է ռուսական հարթակում, այն էլ` իշխող ուժի համակարգման պայմաններում:

Մի խոսքով, Ադրբեջանում դեռ երկար կհիշեն իրենց տապալված մոսկովյան գաստրոլները, որի հետ կապված անհույս ճիչերն այլևս որևէ մեկին հետաքրքիր չէ:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

1/2948
bottom of page