top of page

Հաստատում եմ՝ Արտակ Տոնոյանն դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից. ՊՆ խոսնակ

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 days ago
  • 1 min read

ree

ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հաստատել է տեղեկությունը, որ գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:


«Հաստատում եմ՝ գեներալ-մայոր Արտակ Տոնոյանն իր դիմումի համաձայն արձակվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ», - ասել է նա 24News-ի հետ զրույցում։


Հիշեցնենք, որ երեկ մամուլում տեղեկություններ տարածվեցին Պռոշյան գյուղում «Չաղ Ռուստամ» մականվամբ քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ մահվան ելքով միջադեպի շրջանակում Արտակ Տոնոյանի որդու կալանավորման վերաբերյալ:

bottom of page