«Մեր հաջորդ քայլը խմբի ստեղծումն է՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հոշոտումը կանխելու նպատակով»․ Հայկ Դեմոյան
- Lilit

- Aug 31
- 1 min read

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՄԵՐ ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԸ
Հաջորդ պարտադիր քայլը, որը պետք է իրականացվի, դա հասարակական վերահսկողություն իրականացնող և օրենքով չսահմանափակված գործառնություններ ունեցող խմբի ստեղծումն է՝ կանխելու համար վերանորոգման անվան տակ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հետագա հոշոտումը:
Այս պահին առկա է նաև հուշահամալիրի համահեղինակ Սաշուր Քալաշյանի կարծիքն առ այն, որ աշխատանքները տարվել է խայտառակ ձևով ու դրանք իրականացնող ընկերությունը հուշարձանը վերականգնելու փորձ ու կարողություններ չի ունեցել: (տես առաջին մեկնաբանությունը)
Խմբի նպատակն է լինելու՝
ա. համագործակցելով հասարակական ու մասնագիտական մյուս խմբերի ու անհատների հետ՝ դադարեցնել հուշարձանի տարածքում իրականացվող քանդման աշխատանքները, որոնք որևէ աղերս չունեն վերականգման հետ:
բ. հուշարձանը բերել նախնական տեսքի և հատուցել հասցված վնասը, պարզել ԿԳՄՍ նախարարության ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինության պատասխանատվության չափը:
գ. աջակցել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի վերականգման աշխատանքների համար նոր մասնագիտական-փորձագիտական խմբի ձևավորմանը:
դ. հանրային վերահսկողություն իրականացնող խումբը յուրաքանչյուր շաբաթվա երկուշաբթի և շաբաթ օրերին տեսչական այց է կատարելու հուշահամալիրի տարածք՝ տեղում մշտադիտարկում իրականացնելու և հանրությանն իրավիճակի մասին տեղեկացնելու համար:
Խնդրում եմ առաջարկել թեկնածուներ՝ 15 հոգանոց այսպիսի հանձնախումբ ձևավորելու համար»։




















