top of page

Իշխանական ակտիվիստ Ռուստամ Ավագյանի՝ արցախցիների վերաբերյալ հայտարարությունների համար փաստաբանը հաղորդում է ներկայացրել

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 days ago
  • 1 min read

ree

Քիչ առաջ հաղորդում եմ ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե՝ հիշեցնելով, որ էս տականքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը նախատեսում է մինչև 4 տարվա ազատազրկում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը ու հրապարակել իշխանական ակտիվիստ Ռուստամ Ավագյանի հայտարարություններն արցախցիների վերաբերյալ։

«Վստահ եմ՝ առաջիկա 20 րոպեների ընթացքում սրան կալանավորման նպատակով կձերբակալեն։

Բա՞, գիտեի՞ք՝ քննչականն այսքան օպերատիվ կարող է գործել միայն կաթողիկոսի եղբոր դեպքում, այն էլ անհիմն դեպքերում։

Հաղորդումս կարդացին ու ասացին՝ ինչպես կարելի է արցախցիների մասին նման բառերն անպատիժ թողնել։ Էսա, սպեցնազ, բան, արդեն սկսում են շարժվել»,- նշել է նա:

1/2937
bottom of page