top of page

Հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. ջերմաստիճանը կնվազի ևս 3-4 աստիճանով

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 3
  • 1 min read

Հունվարի 4-ի երեկոյան, 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց, այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից։

Երևանում հունվարի 3-ի ցերեկը, hունվարի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 4-ի գիշերը կնվազի ևս 3-4 աստիճանով, հունվարի 5-8-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, հունվարի 8-ին հանրապետության մնացած շրջաններում կբարձրանա 3-4 ատիճանով:

1/3089
bottom of page