Շվեյցարիայի կառավարությունը սառեցրել է Վենեսուելայի նախագահի և նրա մերձավոր շրջապատի անդամների ակտիվները
- Lilit

- 5 days ago
- 1 min read

Շվեյցարիայի կառավարությունը սառեցրել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա մերձավոր շրջապատի անդամների ակտիվները։ Այս մասին ասվում է կառավարության հայտարարության մեջ՝ ТАСС-ի փոխանցմամբ։
«2026 թվականի հունվարի 5-ին Դաշնային խորհուրդը որոշեց անհապաղ սառեցնել Նիկոլաս Մադուրոյի և նրա մերձավոր շրջապատի մյուս անդամների բոլոր ակտիվները, որոնք գտնվում են Շվեյցարիայում», - ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ԱՄՆ-ն հարձակվել է Կարակասի վրա և գերեվարել երկրի ղեկավարին և նրա կնոջը:




















