top of page

Հափշտակել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերության չհրկիզվող պահարանը

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 3
  • 1 min read


ree

Այսօր՝ հունվարի 3-ին, տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց 119 հասցեում գործող «ՎԻ ԸՆԴ ՎԻ ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում գողություն է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են ընկերության դուռը, մտել ներս, ապա մի քանի սենյակներում տակնուվրա են արել իրերը և իրենց հետ տարել են չհրկիզվող պահարանը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ընկերությունը վարձակալական հիմունքներով է այդ տարածքում գործունեություն ծավալում և բեռնափոխադրումներ է իրականացնում։



1/2946
bottom of page