top of page

Ուկրաինան ռուս հայտնի ռեփեր Տիմատիի նկատմամբ հետախուզում է հայտարարել

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 8
  • 1 min read
ree

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (SBU) ռուս հայտնի ռեփեր Տիմատիի նկատմամբ հետախուզում է հայտարարել։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով Ուկրաինայի իշխանություններին։


Տիմատիի հետախուզման մասին տվյալները Բազա են մտցվել հուլիսի 1-ին։ Հայտնի է, որ ռեփերն ընդգրկված է նաև «Миротворец» կայքի բազայում:


Ավելի վաղ Անվտանգության դաշնային ծառայությունը (SBU) հեռակա մեղադրանք էր առաջադրել Տիմատիի դեմ։


Նրան մեղադրանք է առաջադրվել «Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածք մուտք գործելու կարգը խախտելու հոդվածով»։

1/2948
bottom of page