top of page

ՔՊ-ականները երդվել են նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 16
  • 1 min read

ree

Նախագահական նստավայրում, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, տեղի է ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի և Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի երդման արարողությունը:

Վերջիններս ընթերցելով երդման տեքստը՝ նշել են. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:

Երդման արարողության ավարտին Նիկոլ Փաշինյանը և Վահագն Խաչատուրյանը շնորհավորել են նախարարներին՝ մաղթելով բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք՝ ի շահ պետության և ժողովրդի:

1/2940
bottom of page