top of page

«Դե մնայիք, պայքարեիք, չգայիք, չտայիք» խոսույթին լուրջ չեմ վերաբերվում, քանի որ նման արտահայտություն անող մարդիկ չեն կարող իրենց լուրջ անձնավորություն համարել․ Սամվել Շահրամանյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 27
  • 1 min read

ree

««Դե մնայիք, կռվեիք, չգայիք, չտայիք» խոսույթին լուրջ չեմ վերաբերվում, քանի որ նման արտահայտություն անող մարդիկ չեն կարող իրենց լուրջ անձնավորություն համարել։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է Սամվել Շահրամանյանը։

«2020 թվականի պատերազմից հետո, երբ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները ստորագրեցին հրադադարի փաստաթուղթը, եթե հնարավոր լիներ շարունակել պայքարը, տրամաբանական էր, որ դա պետք է արվեր հենց այդ ժամանակ։ Դրանից հետո Ադրբեջանին արդեն փոխանցվել էին շրջաններ, ռազմավարական դիրքեր, իսկ Շուշիում տեղակայված էին ադրբեջանական զորքերը։ Այս իրավիճակում խոսել, թե պետք է մնալ ու կռվել, լուրջ չէ»,-ասել է նա։

Ադրբեջանում թողնված զենքի մասին հարցին Շահրամանյանը պատասխանեց, որ այժմ նպատակահարմար չի խոսել այդ թեմայով․ «Ժամանակը կգա, կխոսեմ այդ մասով։ Քրեական գործ է հարուցված, որի շրջանակում ես արդեն հարցաքննվել եմ որպես վկա և տվել եմ անհրաժեշտ պատասխանները»,– ընդգծեց Արցախի նախագահը։

1/2940
bottom of page