top of page

3 զոհ, 3 տուժած. Արագածոտնի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «GAZ 3110»-ը

  • Writer: Lilit
    Lilit
  • 1 day ago
  • 1 min read

ree

Ողբերգական ելքով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes» և «GAZ 3110» մակնիշների ավտոմեքենաները: 


 


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, 4 հոգի  տեղափոխվել է հիվանդանոց, որոշ ժամանակ անց «Ապարան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ  վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է: 

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

1/2937
bottom of page