top of page

Կամո Վարդանյանը ևս Բաքվի ցանկում կար, որի դիմաց պիտի ճանապարհը բացեին, որ արցախցիները դուրս գային. Սամվել Շահրամանյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 18, 2025
  • 1 min read

Արցախի ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը եղել է Ադրբեջանական կողմի ներկայացրած նախնական ցուցակում, որը մեզ ներկայացվել է որպես պահանջ՝ ճանապարհը բացելու և բնակչության դուրս բերման գործընթացը կազմակերպելու համար: Այս մասին ասել է Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը:

Անդրադառնալով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարցաքննվելուն՝ Սամվել Շահրամանյանը պարզաբանեց, որ դա կապված չէ 44 օրյա պատերազմի հարցերի հետ: Դա կապված է 2023 թվականի իրադարձություններին, ռազմական գործողություններին ու դրանց հետևանքներին:

«Մենք երբևիցէ չենք խուսափել ներկայանալու վարույթ իրականացնող մարմիններ և տալ համապատասխան հարցերի պատասխաններ»,- ասել է նա:

Հարցին, թե արդյո՞ք իրեն մեղադրանք առաջադրվել է, պատասխանեց, որ հարցաքննվել է վկայի կարգավիճակով:

Խոսելով Մայր Աթոռում հրավիրված հավաքի մասին՝ Սամվել Շահրամանյանը նշեց, որ ցավալի է, երբ հարցի լուծումներն  իրականացվում է լայն հասարակության ներգրավման հետ զուգահեռ:

«Իմ կարծիքով դա պետք է իրականացվի այլ ձևով՝ փակ դռների հետևում: Իմ այսօր այնտեղ լինելու հարցը դեռ կանդրադառնանք. Հնարավոր է, որ կմասնակցենք»,- նշել է նա:

1/3149
bottom of page