Թող անձամբ հերքի, որ գործակալ է․ ՔՊ պատգամավոր
- Lilit

- Dec 21, 2025
- 1 min read

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզրասի՝ ԿԳԲ գործակալ լինելը փաստող ԱԱԾ-ի հրապարակած փաստաթղթին և դրա վերաբերյալ քննարկումներին"
«ՀԱԿ-ը, տաշիրսթայլը և մնացածը երկու օր է լծվել են ԱԱԾ փաստաթղթի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն տալու գործին: Մեկն ասում է՝ կեղծ է, քանի որ հայերեն է, մյուսն ասում է՝ ստորագրություն չկա և այլն:
Քանի որ աչքս ջուր կտրեց՝ Մայր Աթոռի տեղեկատվական բաժնից արձագանքի սպասելով, առաջարկում եմ սպասել Եզրասի արձագանքին: Թող անձամբ հերքի, որ գործակալ է»,- գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը:




















