top of page

Հաթերքի գյուղապետին ձերբակալել են անչափահաս երեխաների ներկայությամբ. Ռուբեն Մելիքյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 12, 2024
  • 1 min read
ree

Հաթերքի գյուղապետի կնոջ հետ խոսեցի, հաստատվեց այն տեղեկությունը, որ գյուղապետին ձերբակալելու ժամանակ երեխաներ են եղել մեքենայում: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսագրությամբ հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Պատկերացնու՞մ եք, երեք փոքր երեխա՝ 7, 9 և 13 տարեկան երեխաները մեքենայի մեջ, երեխեքի աչքի առաջ հորը գցում են գետնին, ձերբակալում, ու մեքենայի մեջ թողնում երեխաներին: Ես այսպիսի այլանդակություն այլ ազգից չեմ լսել: Վստահ եմ՝ հրաման տվողներն էլ նման հրաման չեն տվել»,-ասել  է Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել Բյուրեղավանում:

 «Ես գաղափար չունեմ՝ որ մարմինն է ձերբակալել ու ինչու Հաթերքի գյուղապետին, բայց հաստատ համոզված ենք չէ՞, որ խոսքը մի եսիմ ինչ գործի չի վերաբերում: Պարզ կլինի, կհասկանանք, որ մի ինչ-որ ստից ենթադրություն է, թե ինչի հետ է կապված, բոլորս էլ հասկանում ենք»,-ասել է փաստաբանը:

1/2948
bottom of page