60 հազար միավոր զենք Ուկրաինայից հայտնվել է սև շուկայում. ՌԴ ԱԴԾ-ի բացահայտումը

Արևմտյան երկրների կողմից մատակարարված զենքի մոտ 60 հազար միավոր կարող էր Ուկրաինայից հայտնվել սև շուկայում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ԴԺՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ վարչության մամուլի ծառայությունում։
«Ուկրաինական պահեստների զենքն արդեն գտնում են մեքսիկական նարկոկարտելների մոտ։ Արևմտյան պաշտոնյաները ժխտում են արտահոսքի համակարգային բնույթը, իսկ Ուկրաինան հերքում է ցանկացած առնչություն», - ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում նշել են, որ նման զենքի հիմնական մատակարարներն են ԱՄՆ-ն, Իտալիան, Իսպանիան, Չեխիան և ՆԱՏՕ-ի այլ երկրներ։
«Կան նաև այլ գործոններ. այս զենքը հայտնվում է ապօրինի շրջանառության մեջ, հայտնվում է հանցավոր խմբավորումների ձեռքում», - պատմել է Ռուսաստանի ԱԴԾ օպերատիվ աշխատակիցը ԴԺՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ վարչության օպերատիվ տեսանկարահանման կադրերում։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում, հայտարարել էր, որ Կիևը արևմտյան զենքի մի մասը վերավաճառում է «սև շուկայում», և դժվար է պատկերացնել, որ արևմտյան մայրաքաղաքներում դրա մասին չգիտեն։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, իր հերթին, հիշեցրել էր Կիևի ռեժիմին նատօյական զենքի մատակարարումների ռիսկերի մասին, որն հետագայում տարածվում է աշխարհի երկրների «սև շուկաներում»։




















