top of page

Երևանի որոշ դպրոցներում երկու օր դասերը կանցկացվեն հեռավար

49 minutes ago
1 min read

Ջուր չլինելու պատճառով Երևանի որոշ թաղամասերում երեխաները երկու օր դպրոց չեն հաճախելու, դասերն անցկացվելու են հեռավար


Այս մասին Նոր նորք վարչական շրջանի դպրոցներից տեղեկացնում են ծնողներին։


Նշենք, որ «Վեոլիա» ջուրը տեղեկացրել է Երևանի Նոր Նորք, Ավան, Նորք–Մարաշ վարչական շրջանները 36 ժամ (նոյեմբերի 3-ին ժամը 10–ից մինչր նոյեմբերի 4–ի ժամը 22–ը) ամբողջությամբ զրկված կլինեն ջրամատակարումից։


Բացի այդ, 36 ժամ ջուր չի լինելու նաև՝


Էրեբունի վարչական շրջանի՝ Վարդաշենի 1-12, Մուշավանի 1-10, Սարի թաղի 1-28, Դավիթ-Բեկի փողոցների և նրբ.


Կոտայքի մարզի Մայակովսկի, Արամուս , Կաթնաղբյուր գյուղերի,


Ջրվեժ գյուղի՝ գ.Ջրվեժ, գ.Ջրվեժ Ա, Բ և Բագրևանդի թաղամասերի, Ջրվեժ Մայակ և Բանավան թաղամասերի,


Առինջ գյուղի՝ Դուրյան, Վ.Տերյան, Պ.Սևակի, Խ.Աբովյան, Մհեր Մկրտչյան թաղամասերի:

1/3708
bottom of page