top of page

Ի՞նչ է սպասվում անշարժ գույքի շուկային. մասնագետների կանխատեսումները

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 24
  • 2 min read
ree

Բնակարան գնել ցանկացողներին անշարժ գույքի շուկայի մասնագետները խորհուրդ են տալիս ժամանակ չկորցնել՝ սպասելով բնակարանների գների իջեցման։ Նրանց կանխատեսմամբ՝ գների անկում, այն էլ կտրուկ, հաստատ չի լինի։ «Շատ եմ լսում մեկնաբանություններ, որ հիմա անկում կլինի, շուկան կպայթի, բնակարանների գները կնվազեն։ Չկա նման բան, գնանկում չի լինելու։ Հնարավոր է մեկ քառակուսի մետրի արժեքքը մի 5 հազար դրամով էժանանա՝ այն էլ հին նախագծերում, բայց կտրուկ իջեցում չի լինելու»,– զրույցում ասաց «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության հիմնադիր Արայիկ Գոջաբաշյանը։ Անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը ևս վստահ է՝ եթե արտառոց իրավիճակներ չլինեն, Հայաստանում բնակարանների գները չեն նվազի։ Նրա խոսքով՝ շուկան կայուն է։ 2024–ի համեմատ գործարքների թիվը որոշակիորեն կպակասի, բայց պահանջարկ կա։ «6-7 տարի անընդհատ տարբեր փորձագետներ, որոնք իրականում կապ չունեն անշարժ գույքի շուկայի հետ, պնդում են, թե բնակարանների գներն ուռճացված են. փուչիկ ա, հեսա պայթելու ա։ Գինը ձևավորվում ա պահանաջարկի հիման վրա։ Պահանջարկ կա»,– նշեց Անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը։ Նա դեռ վաղ է համարում կանխատեսել, թե 2025–ին առքուվաճառքների ինչ դինամիկա կլինի, քանի որ տարին նոր է սկսվել։ 2024–ին Երևանում գործարքների կտրուկ աճ է արձանագրվել՝ 12 տոկոս։ Հաշվի առնելով հանգամանքը, որ մայրաքաղաքում արդեն ուժի մեջ է մտել եկամտահարկի վերադարձի սահմանափակումները, մասնագետների կանխատեսմամբ, 2025–ի այդ տեմպը պահպանելու համար նախադրյալներ չկան։ Երևանում, հատկապես առաջնային շուկայում, գործարքների թիվը որոշակիորեն կնվազեն։ Փոխարենը կակտիվանան մարզերը։ Արդեն իսկ ակտիվացել է շինարարությունը երևանամերձ հատվածներում։«Օրինակ, մենք նախագծեր ունեն, որոնք հասցեով Զովունիում են, բայցփաստացի Դավիթաշենում են։ Դեմի շենքը Դավթաշեն է։ Այդ հատվածում եկամտահարկի վերադարձը գործում է մինչև 2027 թվականը»,– նշեց Արայիկ Գոջաբաշյանը։ Նրա կարծիքով՝ կշարունակեն կառուցել միայն հզորները։ Պատճառը ոչ միայն եկամտահարկի վերադարձի սահմանափակումն է, այլ ոլորտում կատարված թանկացումները։ Բարձրացել է ոչ միայն շինանյութի գինը, այլև շինթույլտվության ու ճարտարապետահատակագծային առաջադրանքի տուրքերը, գազի, էլեկտրականության, ջրամատակարարման ու ջրահեռացման թույլտվությունների համար սահմանված վճարները։ Դրանք հավելյալ ծախսեր են, ինչն ազդում է գնի վրա։ Նաև դա է պատճառներից մեկը, որ բնակարանների գները չեն նվազի։ Շուկայի կայունության ու զարգացման համար կառուցապատողներըմշակում են նոր լուծում. տարաժամկետ վճարման հնարավորություն՝ ավելի երկար ժամանակով։ Եթե նախկինում գնորդին հնարավորություն էին տալիս բնակարանի համար մաս–մաս վճարել 2-3 տարում, ապա հիմա քննարկվ ում է մինչև 10 տարում, պայմանավորվածության դեպքում՝ նույնիսկ ավելի երկար ժամանակահատվածում վճարման տարբերակը։ «Դեռ մշակման փուլում ա, կհասկանանք, թե ոնց անենք։ Եվ կառուցապատողին ա դա ձեռնտու, և գնորդին։ Փորձենք շինարարութան տեմպերը չգցել»,– եզրափակեց Արայիկ Գոջաբաշյանը։



1/2951
bottom of page