«Ատլետիկոն» խոշոր հաշվով հաղթեց «Ժիրոնային»
- Lilit

- 2 hours ago
- 1 min read

Իսպանիայի Լա Լիգայի 17-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս 3:0 հաշվով առավելության հասավ «Ժիրոնայի» նկատմամբ:
Հյուրերի կազմում աչքի ընկան Կոկեն, Քոնոր Գալահերը և Անտուան Գրիզմանը:
Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» 18 խաղից հետո վաստակած 37 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական:
«Ժիրոնան» 15 միավորով զբաղեցնում է 18-րդ տեղը (17 խաղ)։
Երկու թիմերն էլ իրենց հաջորդ հանդիպումները կանցկացնեն հունվարի 4-ին. «Ատլետիկոն» արտագնա խաղում կմրցի «Ռեալ Սոսյեդադի» հետ: «Ժիրոնան» հյուրընկալվելիս կխաղա «Մալյորկայի» դեմ:




















