top of page

Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 25
  • 1 min read
ree

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դիմել են դատարան՝ պնդմամբ, որ իրենց աշխատանքից հեռացումը ապօրինի է եղել։

Նրանք պնդում են, որ Հաշվեքննիչ պալատում միլիոնների աշխատավարձեր են ստանում, իսկ արդյունքը չի երևում։«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել փաստաթուղթ, որը փաստում է, թե ինչպիսի անհավասար պայմաններ են տիրում այդ կառույցում։

Ավելին՝ տարանջատումը հստակ է բարձրաստիճան և հասարակ աշխատողների միջև։

Բարձրագույն խմբի պաշտոնյաների 1-ին ենթախումբը վարձատրվում է 4 մլն դրամ՝ առանց հարկերի, իսկ կրտսեր խմբի պաշտոնյաների 3-րդ ենթախումբը՝ 175 հազար դրամ։

Անհավասար բաշխում և անարդարություն:»:

1/2951
bottom of page