top of page

Ապրիլի 21-ից մեկնարկում է ամառային զորակոչը

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 17
  • 1 min read

Կառավարությունն այսօր որոշել է  2025 թվականի ապրիլի 21-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ՝ հայտարարել պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը։ Ըստ այդմ՝ կզորակոչվեն  18 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչները  և նրանք,  որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը ներառյալ։

Զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով կիրականացվի  2025 թվականի հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, իսկ զորացրումը՝ հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ:

1/2948
bottom of page