top of page

ԱՄՆ քաղաքացիություն ստանալը՝ կդժվարանա

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 6
  • 1 min read
ree

ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունների (USCIS) տնօրեն Ջոզեֆ Էդլոուն Վաշինգտոնում գտնվող Ներգաղթի ուսումնասիրությունների կենտրոնում կայացած միջոցառման ժամանակ ասել է, որ քաղաքացիության հարցերը պետք է ավելի բարդացնել։ Այս մասին հայտնել է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։


Պատգամավորի խոսքով՝  ներկայիս թեստը չափազանց հեշտ է, որը թույլ է տալիս նրանց, ովքեր ԱՄՆ օրենսդրության համաձայն քաղաքացիություն ստանալու իրավունք չունեն, աջակցություն ստանալ ներգաղթի գործընթացում։


Պատգամավորի պնդմամբ՝ քննությունն այնքան դժվար պետք է լինի, որ միայն բարձր կրթություն ունեցող թեկնածուները կարողանան այն հանձնել:


Նա նաև նշել է, որ տեղին կլինի թեկնածուներից խնդրել գրել ակնարկ, որտեղ ամփոփված կլինի, թե ինչ է նշանակում լինել ամերիկացի։


Հաշվետվությունում նշվում էր, որ քաղաքացիության դիմումի գործընթացում այս փոփոխությունները, հավանաբար, շուտով տեղի չեն ունենա, և որ այս առաջարկները Թրամփի վարչակազմի՝ ներգաղթի գործընթացն ավելի խիստ ստուգելու քաղաքականության մի մասն են կազմում։

1/2948
bottom of page