top of page

Հայաստանի գործող իշխանության խայտառակ դիվանագիտական քաղաքականության հետևանքով Արցախը մնացել էր միայնակ. «Ապրելու երկիր» կուսակցություն

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 19
  • 1 min read
ree


2023թ․ սեպտեմբերի 19-ը հայոց նորագույն պատմության ամենաողբերգական էջերից է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը:

«Ադրբեջանական հերթական ռազմական լայնածավալ ագրեսիայի արդյունքում Արցախի ողջ բնակչությունը, ենթարկվելով էթնիկ զտման, ստիպված եղավ լքել իր հայրենիքը։ Ինն ամիս տևած ապօրինի շրջափակումից հետո նույնիսկ, սովի մատնված Արցախի բնակչությունը բացառիկ սխրանքով պայքարեց հայրենիքի պաշտպանության համար՝ թշնամուն հասցնելով մի քանի անգամ շատ զոհեր։

Արցախում տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում է Հայաստանի գործող իշխանությունը, որի խայտառակ դիվանագիտական քաղաքականության հետևանքով Արցախը մնացել էր միայնակ՝ ագրեսոր Ադրբեջանի դեմ պայքարում։

Այս ամենը տեղի ունեցավ միջազգային դերակատարների հանցավոր անգործության ներքո, ինչի դրսևորումը Արցախի հարցով շարունակվում է մինչև օրս։

Հավերժ փառք հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած հայորդիներին»,- նշված է հայտարարության մեջ:

1/2940
bottom of page