Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման միջոցով․ Նարեկ Կարապետյան
- Lilit

- 2h
- 1 min read

Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման միջոցով: Այս մասին գրել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Ուստի այսօր մեր պարտքն է ոչ թե հիշել միայն, այլ ապրել այդ մտքով՝
պահպանել մեր կենսունակությունը, զարգացնել մեր մշակույթը, պետությունը,
և ամեն օր ապացուցել, որ ազգը կենդանի է, քանի դեռ նրա մասին մտածողներ կան:
Եվ այս ամենի համար մենք պետք է լինենք ուժեղ` միասնականությամբ, հաստատակամությամբ և ազգային նպատակների հանդեպ անկոտրում հավատով, որովհետև միայն ուժեղ ազգը կարող է ապահովել իր գոյությունն ու ապագան»:




















