top of page

Ձերբակալվել է Կապանի քաղաքապետի եղբայրը

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 4, 2024
  • 1 min read

Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում տեղի ունեցած կոռուպցիայի գործով, որում ներգրավված է նախկին ռեկտոր Լեռնիկ Պետրոսյանը, իրավապահները ձերբակալել են ուսանող Հովիկ Փարսյանին (Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի եղբայրը) և Վահե Պետրոսյանին(հայտնի է որպես Սոկոյի Վահե): 



Ձերբակալված ուսանողները սովորել են համալսարանի հեռակա բաժնում, դասերի չեն հաճախել, սակայն կաշառքի դիմաց գնահատականներ են ստացել։ «Երկուսն էլ բուհի հեռակա բաժնում են սովորում։ Երկու ուսանողն էլ երեկ երեկոյան ձերբակալվել էին:



Նշենք նաև որ, սեպտեմբերի 26-ին Ազգային անվտանգության ծառայությունը Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի 20 աշխատակցի էր բերման ենթարկել, որոնց թվում է ռեկտոր Լեռնիկ Պետրոսյանը, որը սեպտեմբերի 23-ին ազատվել էր աշխատանքից։ Նրան մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու և պետության կողմից վստահված խոշոր չափերով դրամական միջոցների հափշտակության հոդվածներով։

bottom of page