Ներքին Հանդը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 2 տասնյակից ավելի զինված դիրքերով․ Թաթոյան
- Lilit
- Oct 9, 2024
- 1 min read

Ներքին Հանդը Հայաստանի Կապան համայնքի գյուղ է, որը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 2 տասնյակից ավելի զինված դիրքերով, միայն այստեղ Հայաստանի տարածքից օկուպացված է 2,700 հեկտար, գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Մենք ապացույցներով արձանագրել ենք Ներքին Հանդի բնակիչների նկատմամբ ադրբեջանական հանցանքների լրացուցիչ փաստեր` Հայաստանի «Շիկահող» պետական արգելոցում հազարավոր ծառահատումներ ու տասնյակ կիլոմետրերով կառուցվող ռազմական ճանապարհներ, տեղադրված բազմաթիվ ականներ (ադրբեջանական 2 դիրքի օրինակով), խմելու ջրից բնակիչներին զրկելը, զինված դիրքեր քաղաքացիական տների անմիջական հարևանությամբ և այլն:
Ադրբեջանն անցակցնում է շրջակա միջավայրին վերաբերող COP29 միջոցառումը, մինչդեռ հենց ինքն ավերում է Հայաստանի շրջակա միջավայրը», - նշել է նա։Թաթոյանն ընդգծել է, որ այս փաստերը պետք է հնարավորին ներկայացնել աշխարհի հարթակներում` ցույց տալու համար ադրբեջանական իրական մտադրությունները: