top of page

Ռեփեր DDG-ն մեկամյա որդուն 300 000 դոլար արժողությամբ Ferrari է նվիրել

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 30, 2024
  • 1 min read


ree

YouTube-ի աստղ ռեփեր DDG-ն (Դերիլ Դուեյն Գրենբերի-կրտսեր) տոնել է որդու մեկամյակը՝ նրան Ferrari 8 Tributo նվիրելով։

Ավելի քան 300 000 դոլար արժողությամբ արտառոց նվերը սոցցանցերում բանավեճերի առիթ է տվել հանրահայտ մարդկանց երեխաների դաստիարակության շուրջ։

ree

Կարմիր բալի գույնի Ferrari-ն հանդիսավորապես հայտնվել է թեմատիկ երեկույթում DDG-ի որդու՝ Halo-ի ծննդյան օրվա առիթով, որին ունեցել է նախկին ընկերուհուց՝ «Ջրահարսի» աստղ Հոլի Բեյլիից։ Տոնակատարությունը 40 000 դոլար է արժեցել, ինչի արդյունքում ընդհանուր ծախսերը կազմել են 400 000 դոլար։ Իրադարձությունը մանրամասն վավերագրվել է DDG-ի YouTube-ալիքի համար, որտեղ նա կարողություն է վաստակել 8 մլն դոլարի չափով։

Միջոցառմանը նախորդող օրերին DDG-ն հրապարակավ մտածում էր, թե ինչ գնի որդուն՝ ենթադրելով, որ կարող է Lamborghini գնել:

Նվերն արժանացել է քննարկումների սոցիալական մեդիայում, որոնց արձագանքները տատանվում են՝ սկսած նրա առատաձեռնության գովքից մինչեւ քննադատությունն այն մասին, ինչը ոմանք համարում են չափազանց մեծ ծախսեր: Սակայն DDG-ին կարծես քննադատությունը չի հուզել:

ree

Չնայած բաժանմանը 2024թ. հոկտեմբերին՝ DDG-ն եւ Բեյլին միասին են նշել իրենց որդու ծննդյան տարեդարձը՝ ցույց տալով երեխաներին համատեղ դաստիարակելու իրենց նվիրվածությունը: Մեծահասակ հյուրերի համար Ferrari-ի շնորհանդեսը երեկույթի կարեւորագույն իրադարձությունն էր, թեեւ հոբելյարն ավելի շատ հետաքրքրված էր Cocomelon խաղալիքներով, քան իր նոր սուպերմեքենայով:

1/2946
bottom of page