top of page

Հույս ունեմ, որ ՌԴ-ն` որպես գործընկեր և ՀՀ ինքնիշխանությունը հարգող երկիր, որևէ կերպ չի փորձի միջամտել մեր ընտրություններին. Խանդանյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 23
  • 1 min read

ree

Ես կարող եմ միանշանակ ասել, որ Հայաստանը ցանկանում է խորացնել և խորացնում է իր հարաբերությունները ԵՄ-ի հետ, և ԵՄ-ն թե՛ որպես միություն, և թե՛ անդամ երկրներն առանձին, այդ ազդակին, դրական են արձագանքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

Խանդանյանը նշեց, որ այս օրերին արդեն կիմանանք նաև Եվրոպական դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման մասին և իր կարծիքով՝ կերկարաձգվի մանդատը։ 

Պատգամավորն անդրադարձավ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության՝  Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025թ. զեկույցումնշված մտքին, թե 2025 թվականի՝ նախընտրական տարի լինելու հանգամանքով պայմանավորված, որոշ երկրներ կփորձեն միջամտել Հայաստանի ներքին գործերին:

«Այդ տենդենցը ոչ միայն Հայաստանի հետ կապված է, այլ նաև քիչ առաջ պանելային քննարկման ընթացքում եվրոպական երկրներում ընտրությունների մասին էին մեր հյուրերը խոսում և ասում էին, որ այլ երկրներից ֆինանսական և տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն են ունենում: Նման խնդիրներ են արձանագրվել միջազգային դիտորդական առաքելությունների կողմից, օրինակ՝ Մոլդովայի ընտրություններում և այլն»,- ասաց նա։

Ճշտող հարցին՝ Արտաքին հետախուզության սլաքները Ռուսաստանի՞ն են ուղղված, նա արձագանքեց. «Հույս ունեմ, որ Ռուսաստանը` որպես գործընկեր երկիր և որպես մի երկիր, որը մշտապես հայտնում է, որ չի խախտում և հարգում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, որևէ կերպ չի փորձի միջամտել մեր ընտրություններին»։ 

1/2951
bottom of page