Փրկարարները տրանսպորտային միջոցները դուրս են բերել արգելափակումից
- Lilit

- Jan 25
- 1 min read

Հունվարի 22-24-ը ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Մասնավորապես՝ Հրազդան, Մարտունի, Սևան, Վեդի քաղաքներում, Դդմաշեն, Ֆյունիկ, Ալագյազ գյուղերում , Երևան-Սևան և Ապարան-Ափնագյուղ ավտոճանապարհներին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա և 39 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։




















