Կենդանակերպի խորագիր. բժշկական աստղագուշակություն
- Lilit

- Jan 26
- 2 min read

Իսկ դուք գիտեի՞ք, որ դեռ հնուց գոյություն ունի բժշկական աստղագուշակություն, որը հիմվում է այն բանի վրա, որ մոլորակները եւ աստղերը նույնպես կարող են ազդեցություն գործել մարդու առողջության վրա։ Կենդանակերպի յուրաքանչյուր նշան համապատասխանում է մարմնի եւ օրգանիզմի այս կամ այն հատվածին՝ միաժամանակ արտացոլելով մարդու խոցելիությունն ու ուժը։ Իսկ մոլորակները խորհրդանշում են առողջության ուժեղ եւ թույլ կողմերը։Ներկայացնում ենք կենդանակերպի ձեր նշանի համապատասխանությունը մարմնի համապատասխան հատվածներին։ԽոյԽոյ նշանը կառավարող մոլորակը՝ Մարսը, պատասխանատու է ուղեղի համար։ Խոյ նշանն ինքնին խորհրդանշում է գլուխը եւ դրա հետ կապված ամեն ինչ՝ ուղեղը, դեմքը, աչքերը, ականջները, բերանը, քիթը, ինչպես նաեւ նյարդային համակարգը։ՑուլՑուլը կառավարող մոլորակը՝ Վեներան, պատասխանատու է միզասեռական համակարգի համար, իսկ Ցլի նշանը անքակտելիորեն կապված է պարանոցի օրգանների՝ ձայնալարերի, նշագեղձերի, կերակրափողի եւ վահանաձեւ գեղձի հետ։ԵրկվորյակԵրկվորյակները ղեկավարվում են Մերկուրիի կողմից, նա պատասխանատու է շնչառական համակարգի համար, իսկ Երկվորյակի նշանը խորհրդանշում է թոքերը եւ բրոնխները, ինչպես նաեւ վերին վերջույթները՝ ձեռքերը մատներից մինչեւ ուսերը:ԽեցգետինԼուսինը Խեցգետին նշանի կառավարիչն է եւ պատասխանատու է որովայնի եւ ստամոքսի համար։ Խեցգետնի նշանն ինքնին խորհրդանշում է նաեւ կրծքավանդակը, որովայնը, ստամոքսը եւ դիաֆրագման: ԱռյուծԱրեւը Առյուծի կառավարիչն է, պատասխանատու է սրտի եւ արյան շրջանառության համար։ Միեւնույն ժամանակ, Առյուծի նշանը ներկայացնում է սիրտը, մեջքը եւ ողնուղեղը։ԿույսԿույսի կառավարող մոլորակը (նաեւ Երկվորյակներինը)՝ Մերկուրին, պատասխանատու է թոքերի եւ բրոնխների համար, Կույսի նշանը ներկայացնում է որովայնի խոռոչը, մարսողական օրգանները եւ փայծաղը:ԿշեռքԿշեռքները (ինչպես Ցուլերը) ղեկավարվում են Վեներայի կողմից՝ խորհրդանշելով միզապարկը եւ սեռական օրգանները։ Կշեռքի նշանը պատասխանատու է երիկամների եւ մեջքի ստորին հատվածի համար։ԿարիճԿարիճի կառավարող Պլուտոն եւ Մարս մոլորակները պատասխանատու են միզասեռական համակարգի, ինչպես նաեւ ուղեղի համար։ Կարիճի նշանն ինքնին անքակտելիորեն կապված է վերարտադրողական համակարգի խորհրդանիշի հետ։ԱղեղնավորՅուպիտերն ու Նեպտունը այն մոլորակներն են, որոնք կառավարում են Աղեղնավորին եւ պատասխանատու են լյարդի եւ իմունային համակարգի համար: Աղեղնավորի նշանն ինքնին կապված է նաեւ լյարդի, բայց նաեւ կոնքի եւ ազդրերի հետ: ԱյծեղջյուրԱյծեղջյուրները ղեկավարվում են Սատուրնի կողմից, նա պատասխանատու է լեղապարկի եւ փայծաղի համար: Իսկ Այծեղջյուրի նշանը խորհրդանշում է ոսկորները, հոդերը եւ ատամները։ՋրհոսՋրհոսի կառավարող մոլորակները՝ Սատուրնը եւ Ուրանը, պատասխանատու են լեղապարկի, փայծաղի, ինչպես նաեւ մկանա-կմախքային եւ նյարդային համակարգերի համար: Ջրհոսի նշանը խորհրդանշում է սրունքները, ոլոքները եւ կոճերըՁուկՁկները ղեկավարվում են Նեպտունի եւ Յուպիտերի կողմից, որոնք պատասխանատու են ավշի, արյան շրջանառության համակարգի, հոգեկանի եւ լյարդի համար: Ձկների նշանը ներկայացնում է ոտքերը եւ արյունատար համակարգը:




















