Դեմի Մուրը բոլորին ցնցել է Փարիզում Giorgio Armani Prive-ի 2025թ. գարուն-ամառ ցուցադրության ժամանակ
- Lilit

- Jan 29
- 1 min read

Դեմի Մուրը բոլորին ցնցել է Փարիզում Giorgio Armani Prive-ի 2025թ. գարուն-ամառ ցուցադրության ժամանակ։ Դերասանուհին ընտրել է փայլուն սեւ բլեյզեր՝ այն համադրելով ուղիղ թավշյա տաբատի հետ։ Շլացուցիչ սեւ մանյակը լրացրել է նրա կերպարը։

Միջոցառման համար նրա ոճաբանը Բրեդ Գորեսկին էր, որը նաեւ աշխատում է Քեյլի Կուոկոյի եւ Էշլի Փարկի հետ։ Գորեսկին եւ Մուրը հաճախ աշխատել են միասին, եւ նա զբաղվել է Մուրի հագուստներով «Սուբստանցիա» ֆիլմի ողջ պրես-շրջագայության ընթացքում, որի ժամանակ դերասանուհին կրում էր Schiaparelli-ի, Loewe-ի, Chanel-ի, Bach Mai-ի, Oscar de la Renta-ի, Balenciaga-ի, Giorgio Armani Privé-ի եւ Tom Ford-ի հագուստներ։

Հունվարի 23-ին Մուրը ստացել է իր առաջին «Օսկարի» նոմինացիան «Սուբստանցիա» ֆիլմի գլխավոր դերի համար։




















