top of page

Ադրբեջնի կիրառած ֆոսֆորային զենքի և ՀՀ–ում բռնկված հրդեհների կապը չի ուսումնասիրվել. ՇՄՆ

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 26
  • 1 min read
ree

Հայաստանի իշխանությունը չի ուսումնասիրել երկրի սահմանների մոտ բռնկված հրդեհների ու Ադրբեջանի կողմից կիրառված ֆոսֆորային զենքի ազդեցության պատճառահետևանքային կապը։ Այս մասին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը` պատասխանել է Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։


Գերատեսչությունից հաստատել են, որ Արցախում 2020 թվականի մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կիրառել են միջազգայնորեն արգելված կասետային զինամթերք, սպիտակ ֆոսֆոր կամ թերմիտային նյութեր պարունակող զենքեր։


««Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վերլուծվել են նշված ժամանակահատվածում ՀՀ սահմաններում այրված անտառային տարածքների «Սենտինել-2Ա» արբանյակային պատկերները, և վերլուծության արդյունքում հայտնաբերվել են այրված տարածքներ Սյունիքի և Տավուշի մարզերում, հրդեհների ընդհանուր մակերեսը կազմել է 537 հա։ Ներկայացված տվյալները վերաբերում են միայն այրված տարածքների գնահատմանը, և հրդեհների պատճառահետևանքային կապը ֆոսֆորային զինամթերքի կիրառման հետ առանձին ուսումնասիրված չէ»,- նշել է գերատեսչությունը:


Միաժամանակ նախարարությունից նշում են, որ Ադրբեջանի գործողությունները շրջակա միջավայրին անուղղելի վնաս են հասցրել՝ լայնամասշտաբ անտառային հրդեհներից մինչև օդի, հողի, ջրի կայուն աղտոտում։

1/2951
bottom of page