top of page

Կոչ եմ անում համապատասխան մարմիններին ազատ արձակել ձերբակալված երկրպագուներին և փորձել գտնել փոխզիջման եզրեր․ Եղիշե Մելիքյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 3
  • 1 min read

Կոչ եմ անում համապատասխան մարմիններին ազատ արձակել ձերբակալված երկրպագուներին և փորձել գտնել փոխզիջման եզրեր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը․

«Օրեր առաջ ականատեսը դարձա, թե ինչպես են բռնություն կիրառում, «փռում» խոտածածկին հայկական ֆուտբոլին նվիրված ու մտահոգ երկրպագուներին, որոնք իրենց պահանջն էին ներկայացնում և ունեն դրա իրավունքը:

Որպես Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ` մեծ ցավով էի հետևում այդ տեսարանին, և վստահ եմ, որ նման ծայրահեղ մեթոդների կիրառումը հայկական ֆուտբոլը ոչ մի լավ կետի չի բերի:

Կոչ եմ անում համապատասխան մարմիններին բացառել ուժի կիրառումը, հանել բոլոր մեղադրանքները և ազատ արձակել ձերբակալված երկրպագուներին, ի վերջո, գնալ դիալոգի ու փորձել գտնել փոխզիջման եզրեր»։

1/2505
bottom of page