top of page

Ռուսաստանը հրաժարվել է քննարկել Ասադին Սիրիայի նոր իշխանություններին հանձնելու հարցապնդումը. The Wall Street Journal

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 8
  • 1 min read
ree

Ռուսաստանը ձգտում է համաձայնության գալՍիրիայում իր ռազմակայանների պահպանմանշուրջ, տեղեկացրել է The Wall Street Journal-ը։

Սիրիայի հարցում Թրամփի վարչակազմիհստակության բացակայությունը վակուում էստեղծել, որից Մոսկվան փորձում է օգտվել:

Նախագահ Բաշար Ասադի տապալումից օրերառաջ Ռուսաստանը հայտնել էր, որ սիրիացիապստամբները, որոնք շարժվում են դեպիԴամասկոս, ահաբեկիչներ են: Այժմ, երբ այսապստամբներն իշխանության ղեկին են, Մոսկվանհնարավորություն է զգում ընդլայնելու իրտնտեսական ներկայությունը Սիրիայում եւպահպանելու իր ռազմական բազաներն այնտեղ:

Սա զարմանալի մերձեցում է։ Ռուսաստանիառաջնորդ Վլադիմիր Պուտինը մեծ դեր է խաղացելԱսադի ռեժիմի պահպանման գործում տասնամյաքաղաքացիական պատերազմի ընթացքում: Ռուսաստանի կառուցած բազաները Սիրիայի ափիերկայնքով թույլ են տվել նրան իր իշխանությունը պահել Միջերկրական ծովում եւ Աֆրիկայում, ինչպես նաեւ հարվածել ապստամբներիթիրախներին, ներառյալ Սիրիայի նորկառավարիչների՝ Հայաթ Թահրիր ալ-Շամիդիրքերին: Այն բանից հետո, երբ Ասադը փախավերկրից, նա ապաստան գտավ Մոսկվայում:

Բանակցությունների մասին իրազեկ եվրոպացի եւ սիրիացի պաշտոնյաների խոսքով՝ ռուսական կողմը հրաժարվել է քննարկել Սիրիայի նոր իշխանություններին Ասադին հանձնելու հարցապնդումը։

1/2951
bottom of page