top of page

Ադրբեջանցիները քանդել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի պատկերաքանդակները

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 8, 2024
  • 1 min read
ree

Հայքի մշակույթի օմբուդսմենը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Ադրբեջանի պետական վարչակարգը բռնազավթված Ստեփանակերտում շարունակում է ոչնչացնել պատմաճարտարապետական հուշարձանները։ Ադրբեջանցի վանդալները ոչ միայն շինարարական ծանր տեխնիկա օգտագործելով քանդեցին Արցախի Ազգային ժողովի շենքը և Ազատամարտիկների միության գրասենյակը, այլ նաև Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող պատկերաքանդակները։


Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով բռնազավթված Արցախում իրականացնում է մշակութային ցեղասպանություն։


Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։


Լուսանկարները տրամադրել է Հայքի մշակույթի օմբուդսմենի գրասենյակի գործընկեր Մխիթար Կարապետյանը»։

bottom of page