top of page

Արմավիրի ոստիկաններն ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 20
  • 1 min read
ree

Փետրվարի 24-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում հավաստի տեղեկություններ էին ստացվել, որ Մրգաշատ գյուղի բնակիչ 63-ամյա մի տղամարդ տանը և օժանդակ շինություններում ապօրինի պահում է թմրամիջոց:Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում զննություն է կատարվել նրա բնակության վայրում: Ջերմոցում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող մոտ 72 գրամ զանգվածով պարկ, իսկ նկուղում` նույն զանգվածով լցված պոլիէթիլենային երկու փաթեթ:Ընդհանուր մոտ 98 գրամ զանգվածի վերաբերյալ տանտերը հայտնել է, որ այն մարիխուանա է, պատկանում է իրեն, կանեփն էլ աճեցրել, մշակել և պատրաստել է անձամբ օգտագործելու համար:Տղամարդը ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն:

1/2951
bottom of page