Հնագետները հայտնաբերել են առեղծվածային զանգվածային գերեզմանատեղի միջնադարյան աբբայության ավերակներում
- Lilit

- Mar 10, 2024
- 1 min read

Հյուսիսային Իռլանդիայում շինարարություն սկսելուց առաջ հնագետների թիմը շատ լուրջ պեղումներ է իրականացրել, որոնց արդյունքում հայտնաբերել է զարմանալի գտածո, The Irish News-ին պատմել է փորձագետ, Gahan & Long Archaeological Services ընկերության աշխատակից Քրիս Լոնգը, որն էլ ղեկավարել է պեղումները։
Հնագետները հայտնաբերել են 146 կմախք, այդ թվում 120 ամբողջական կմախք։ Մնացորդները պատկանել են ոչ միայն տղամարդկանց, այլեւ կանանց եւ երեխաների։
Կմախքների մեծ մասը թաղված է եղել քրիստոնեական ավանդույթին համապատասխան՝ դեպի արեւելք եւ արեւմուտք ուղղությամբ, բայց որոշները թաղված են եղել հյուսիս-հարավ արտասովոր կողմնորոշմամբ, պատմել է Լոնգը։
«Դա կարող է նշանակել, որ թաղվածները մահապատժի ենթարկված հանցագործներ են մերձակա Գելոուզ-Գրինից, որին մերժվել էր քրիստոնեական թաղման կարգի անցկացումը»,- ասել է նա։
Փորձագետները կարծում են, որ կմախքներն այն մարդկանց մնացորդներն են, որոնք թաղվել են Սուրբ Խաչ աբբայության գերեզմանատանը, որը հայտնի էր նաեւ որպես Վուդբերն։ Այս բացահայտումը միջնադարյան աբբայության նյութեղեն մնացորդների հայտնաբերման առաջին դեպքն է։
Պատմական գրառումների համաձայն՝ եկեղեցին կառուցվել է 1326թ. եւ մասամբ քանդվել 1558թ.։ Այն լիովին քանդվել է 1600-ականների սկզբին։
«Այս բացահայտումն աննախադեպ է դարձնում այն, որ առաջին անգամ գտնվել են աբբայության կամ նրա համալիրի ինչ-որ ֆիզիկական մնացորդներ։ Այս բացահայտումը նոր հնարավորություններ է բացում այս պատմական վայրի ուսումնասիրման համար»,- ասել են հնագիտական ծառայությունում։
Պատմական հարցերի նախարարության համայնքների գործերի գծով ավագ տեսուչ Էնդրյու Գոլթը ITV News-ին պատմել է, որ վանքը կենտրոնական դեր է խաղացել միջնադարյան կյանքում։




















