top of page

Տղամարդը կաշառք էր տվել պարեկին․ նա ձերբակալվել է

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 days ago
  • 1 min read

Ապրիլի 28-ին Գեղարքունիքի մարզի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են Երևանի 58-ամյա բնակչի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան։ Պարզվել է, որ տղամարդը չունի վարորդական իրավունքի վկայական։Իրավախախտումից բխող վարչարարություն իրականացնելու նպատակով պարեկներն ավտոմեքենան տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, որտեղ Բջնի գյուղի բնակիչ, 60-ամյա ուղևորը 30․000 ՀՀ դրամ է պարեկներից մեկին։ Տղամարդը ձերբակալվել է և կազմված փաստաթղթերով ներկայացվել Սևանի քննչական բաժին։Հանգամանքները պարզվում են։


1/2505
bottom of page