Արևմուտքը չի կարողանա ապահովել Հայաստանի անվտանգությունը․ Արա Աբրահամյան
- Lilit

- Jul 19
- 1 min read

Արևմուտքը չի կարողանա ապահովել Հայաստանի անվտանգությունը կամ որևէ երաշխիք տալ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը։
«Ես չեմ կարծում, որ ամերիկացիները կամ եվրոպացիները կարող են ապահովել Հայաստանի անվտանգությունը․․․ Եթե այդպիսի բան կա, թող ասեն։ Թող փաստաթուղթ ստորագրեն։ Ոչ թե ասեն «հանձնել Հայաստանը», այլ ստորագրեն, որ ամբողջ Եվրամիությունը երաշխիքներ է տալիս, ահա ապրանքների մատակարարման ժամանակացույցը, (ռազմական) բազաները և այլն։ Թող ասեն։ Այլ ոչ թե «բլա-բլա», - նշել է Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ մինչ այժմ Արևմուտքը սահմանափակվել է միայն Երևանի ռուսական ռազմաբազան փակելու կոչերով։




















