top of page

«Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը շատ լավ ընկալվում է միջազգային հանրության կողմից. Խաչատուրյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 29
  • 1 min read
ree

Սյունիքը Հայաստանի զարգացման դարպասն է դառնալու հետագա զարգացման համար, Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:


«Եթե մենք կարողանում ենք Սյունիքի դարպասները բացել, ես ի նկատի ունեմ 43 կմ հնարավորությունները, ուրեմն իսկապես վստահ եղեք, որ ապագան զարգացման առումով, շատ մեծ հնարավորություններ է տալու մեզ։


Եվ այն մեծ ծրագիրը, որը մենք հիմա ներկայացնում ենք ու առաջ ենք տանում՝ «Խաղաղության խաչմերուկը», շատ լավ ընկալվում է միջազգային հանրության կողմից։ Ես կարող եմ ուղղակի իմ անձնական շփումների արդյունքում դա ներկայացնել ձեզ։


Բոլորի համար շատ գրավիչ է և շատ տեսանելի է։ Շատ մեծ հայտնագործություն չենք արել, բայց երբ որ այն, ինչ կա, իրականություն է, սեղանին ենք դնում ու պատկերավոր ներկայացնում այդ հնարավորությունները, հասկանում ենք, թե որքան կարևոր է այս 43 կիլոմետրը և Սյունիքը։ Մեր նպատակը հետևյալն է՝ ամենամոտ ժամանակում ստորագրել «Խաղաղության համաձայնագիրը»»,- ասել է նախագահը։

1/2951
bottom of page