Էլինա Ավանեսյանը պարտություն է կրել ԱՄՆ բաց առաջնության մեկնարկում
- Lilit
- 12 hours ago
- 1 min read

Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը պարտություն է կրել ԱՄՆ բաց առաջնության հենց մեկնարկում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավանեսյանի առաջին մրցակիցը աշխարհի 90-րդ ռակետ Անաստասիա Զախարովան էր: Մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղում Ավանեսյանը զիջել է երկու սեթում` 6:3, 6:4 հաշվով:
Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է 1881 թվականից: Մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Յանիկ Սիններն է, իսկ կանանց մրցաշարում`Արինա Սաբալենկոն: