top of page

Հնդկաստանը հերքում է Ադրբեջանի՝ ՇՀԿ-ի անդամակցության արգելափակման մասին լուրը

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 5
  • 1 min read

ree

Հնդկաստանը հերքել է այն տեղեկությունները, որ Դելին Չինաստանի Տյանցզին քաղաքում վերջերս կայացած գագաթնաժողովի ժամանակ արգելափակել է Ադրբեջանի անդամակցության հայտը Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ):



Հնդկաստանի ԱԳՆ-ում պարզաբանել են, որ ժամանակային սահմանափակումների պատճառով է Ադրբեջանին և Հայաստանին անդամ պետություններ ընդունելու անհնարինությունը:

«Ժամանակային սահմանափակումների պատճառով անդամ պետությունները չկարողացան որոշում կայացնել այս հարցի վերաբերյալ Տյանցզինում։ Հարցը դեռևս քննարկման փուլում է խմբի կողմից», - ասել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը։

Ավելի վաղ, ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ՇՀԿ-ին Ադրբեջանի անդամակցության արգելափակումը նախաձեռնել է ոչ միայն Հնդկաստանը, Ռուսաստանը նույնպես ակտիվորեն մասնակցել է այդ գործընթացին:

1/2948
bottom of page