top of page

Ռուսաստանը կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը. Զախարովա

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 12
  • 1 min read
ree

«Ռուսաստանի Դաշնության ներդրումը հարաբերությունների կարգավորման գործում դժվար է գերագնահատել, և հայ-ադրբեջանական կարգավորման ներկայիս փուլը սկսվել է Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի ակտիվ աջակցությամբ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։



Նա հիշեցրել է, որ Մոսկվայի անմիջական մասնակցությամբ 2020-2022 թվականներին հնարավոր է եղել հասնել եռակողմ համաձայնությունների` ամենաբարձր մակարդակով։ Դրանք բառացիորեն դադարեցրել են արյունահեղությունը և սահմանել խաղաղության գործընթացի հիմնական ուղղությունները։

1/2948
bottom of page