Մեսսին ձևակերպեց կարիերայի 174-րդ դուբլը և դարձավ MLS-ի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու
- Lilit

- Sep 25
- 1 min read

«Ինտեր Մայամին» 4:0 հաշվով հաղթանակ տարավ «Նյու Յորք Սիթիի» նկատմամբ և դուրս եկավ MLS-ի փլեյ-օֆֆ։
Նյու Յորքում կայացած խաղի ընթացքում Լիոնել Մեսսին դուբլ ձևակերպեց և կատարեց մեկ գոլային փոխանցում։ Մեկական գոլ խփեցին նաև Բալտասար Ռոդրիգեսը և Լուիս Սուարեսը։
Մեսսին գլխավորեց MLS-ի լավագույն ռմբարկուների ցուցակը՝ այս մրցաշրջանում խփելով 24 գոլ։ Երկրորդ տեղում «Լոս Անջելեսի» գաբոնցի հարձակվող Դենի Բուանգան է՝ 19 գոլով, իսկ երրորդ տեղում՝ «Նեշվիլի» անգլիացի հարձակվող Սեմ Սարիջը՝ 21 գոլով։
Այս հաղթանակից հետո «Ինտեր Մայամին» ունի 55 միավոր և զբաղեցնում է Արևելյան կոնֆերենցիայի երրորդ հորիզոնականը՝ ապահովելով փլեյ-օֆֆի ուղեգիր։ «Նյու Յորք Սիթին» 53 միավորով հինգերորդ տեղում է։




















