top of page

Ադրբեջանում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է չորս անձ, այդ թվում՝ մեկ զինծառայող

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 3, 2025
  • 1 min read

Ադրբեջանում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է չորս անձ։ Նրանց թվում է մեկ զինծառայող, հաղորդում է Maiden Tower թելեգրամյան ալիքը։

Պետական ​​անվտանգության ծառայությունը ձերբակալել է Իլքին Գանբարովին և Վուսալ Աղաևին (զինծառայող), որոնք կասկածվում են օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ։

Երկու այլ քաղաքացիներ՝ Թուրալ Ալիևը և Մամեդ Շարիֆովը, ձերբակալվել են Հորդանանում և Թուրքիայում և վերադարձվել Ադրբեջան։

bottom of page