Վաղը՝ 18։00-ին, դատարանը քննելու է Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը
- Lilit

- Oct 13
- 1 min read

Հոկտեմբերի 14-ին ժամը՝ 18:00-ին, Թբիլիսյան 5 հասցեում տեղի է ունենալու ազգային բարերար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննությունը։ Այս մասին քիչ առաջ հայտնել է «Մեր ձեւով» շարժման անդամներից Ալիկ Ալեքսանյանը։
«Ես գնալու եմ իմ աջակցությունը հայտնելու, եթե Սամվել Կարապետյանին ազատ չարձակեցին, շաբաթվա վերջում ունենալու ենք մեծ հանրահավաք»,– գրել է նա։




















